Արտաքին 1 տարի առաջ - 21:18 13-10-2025

Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» օգուտների մասին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ (ԹԱՄԺ) Նուման Քուրթուլմուշը մեկնել է Պակիստան՝ մասնակցելու Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում Քուրթուլմուշն անդրադարձել է այպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», Հարավային Կովկասին և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին։ Նա նշել է, որ Հայաստանի հետ բանակցություններն Ադրբեջանը հասցրել է առաջադեմ փուլի։

Քուրթուլմուշը նաև ընդգծել է, որ Կովկասում դրական զարգացումները և «Զանգեզուրի միջանցք» կոչվածի առկայությունը ոչ միայն հնարավորություն են տալիս տարածաշրջանի երկրներին զարգացնել ավելի սերտ տնտեսական, քաղաքական և մարդասիրական հարաբերություններ, այլև ի հայտ են բերում այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են Միջին միջանցքի ռազմավարական ամրապնդումը։

Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահը կհանդիպի նաև Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սերդար Սադըքի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ