Արտաքին 4 տարի առաջ - 23:17 28-11-2021

Ալիևը և Էրդողանը խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին

Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության XV գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում նրանք կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Ինչպես գրում է «Ազատություն Ռադիոկայանը», հղում անելով APA լրատվական գործակալությանը, Իլհամ Ալիևը, հիշեցնելով, որ կազմակերպության նախորդ գագաթնաժողովի ժամանակ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, շարունակել է․ - «Այսօր ես կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ պետությունները կօգտագործեն այդ միջանցքը»։

Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, նույն աղբյուրի վկայությամբ, հայտարարել է, թե հայտնի է «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը, և ընդգծել, որ հարկ է հատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային միջանցքների զարգացմանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի