Արտաքին 1 տարի առաջ - 11:21 13-10-2025

Ֆրանսիայի նախագահականը հայտնել է կառավարության նոր կազմը

Ֆրանսիայի նախագահական պալատը հոկտեմբերի 12-ի երեկոյան հայտարարել է հրաժարականից օրեր հետո երկրի վարչապետի պաշտոնին վերադարձած Սեբաստիան Լեկոռնյուի կառավարության կազմը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ժան Նոյել Բարոն վերստին ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Զինված ուժերի նախարար է դարձել աշխատանքի նախկին նախարար Կատրին Վոտրենը։ Ներքին գործերի նախարար է նշանակվել Փարիզի ոստիկանության ներկայացուցիչ Լորան Նունիեսը։ Ժերալդ Դարմանենը վերանշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում։ Ռոլան Լեսկյուրը մնում է էկոնոմիկայի և ֆինանսների նախարար։ Իր պաշտոնը պահպանել է նաև մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։

Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Լեկոռնյուին, ով մեկ ամսից քիչ պաշտոնավարելուց հետո՝ հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։

«Ես որպես պարտականություն եմ ընդունում հանրապետության նախագահի կողմից ինձ վստահված առաքելությունը՝ հնարավոր ամեն ինչ անել մինչև տարեվերջ Ֆրանսիայի բյուջեն ապահովելու և մեր հայրենակիցների առօրյա խնդիրները լուծելու համար», - նշանակվելուց անմիջապես հետո սոցիալական ցանցում հայտարարել էր Լեկոռնյուն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի