Մամուլ 1 տարի առաջ - 07:45 02-11-2024

Նախագահականը հաղորդագրություն է տարածում ո՛չ թե օտար պաշտոնյաների, այլ ՀՀ նախարարների հետ նախագահի հեռախոսազրույցների մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոտ ՀՀ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը, որ այս օրերին գտնվում է Կոլումբիայում, խիստ կարեւոր աշխատանք է կատարել, որի մասին նախագահականը հաղորդագրություն է տարածել. Հայաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի շրջակա միջավայրի եւ արտաքին գործերի նախարարների հետ: Այսինքն, ոչ թե օտարերկրյա որեւէ պաշտոնյայի, այլ հենց այն երկրի պաշտոնյաների հետ, որի նախագահն է ինքը։

Ավելի աբսուրդ միջադեպ դժվար է մտածել։ Պատկերացնո՞ւմ եք՝ որեւէ երկրի ղեկավար իր նախարարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրութուն տարածի։ Բայց Վահագն Խաչատուրյանի դեպքում միանգամայն հասկանալի է. այս մարդը նախարարների հետ շփվում է այնքանով, որքանով թույլատրված է։ Ուստի, նախարարների հետ նրա շփումները «տոն են, որ միշտ նրա հետ չեն», ու այնքան եզակի, բացառիկ իրադարձություն է սա, որ նախագահականը հատուկ հաղորդագրություն է տարածել։

Իսկ գիտե՞ք` ինչու է նա հեռախոսազրույց ունեցել Միրզոյանի ու Սիմիդյանի հետ. իհարկե` շնորհակալություն հայտնելու համար. «Նախագահը շնորհավորել եւ շնորհակալություն է հայտնել նախարարներին բարձր մակարդակի միջազգային համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման կայացման գործում երկու նախարարությունների թիմերի ցուցաբերած համակցված եւ արդյունավետ աշխատանքի համար»։ Սա էլ մեջբերում՝ նախագահականի հաղորդագրությունից։

Ու այս կառույցին հաջորդ տարվա բյուջեից հատկացվելու է 1.6 մլրդ դրամ, որի 97.5 տոկոսը՝ «Նախագահի գործունեության եւ ներկայացուցչության ապահովում» միջոցառման համար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին