Արտաքին 1 տարի առաջ - 18:14 08-10-2025

Վարձկան Արմեն Բալյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել ՌԴ-ում

ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին որպես վարձկան մասնակցելու համար։

Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը:

Ըստ կառույցի` Բալյանը 2022 թվականի նոյեմբերին Մոլդովայի տարածքով մեկնել է Ուկրաինա, որտեղ դրամական պարգևի դիմաց մինչև 2023 թվականի դեկտեմբերը տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և Խերսոնի մարզի տարածքում տեղի ունեցած մարտական գործողություններին։

Նշված գործողությունների համար Բալյանը ստացել է ավելի քան 2,3 մլն ռուբլի։

Մի քանի անգամ վիրավորվելուց հետո վարձկանը լքել է մարտի դաշտը և հեռացել Ուկրաինայից:
2024 թվականի հոկտեմբերին նա ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում և կալանավորվել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի