Արտաքին 5 տարի առաջ - 23:30 07-06-2021

Բելառուսի քաղաքացին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Լուկաշենկոյի տեսքով խրտվիլակն այրելու համար

Մոգիլևի շրջանի դատարանը Դմիտրի Լուկաշևիչին դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ պաշտոնյաների նմանվող խրտվիլակներ այրելու համար։ Այս մասին հաղորդում է «Վիասնա» իրավապաշտպան կենտրոնի կայքը: Բողոքի ակցիայի մասնակիցը դատապարտվել է «խուլիգանության» և «նախագահին վիրավորելու» հոդվածներով:

Լուկաշևիչն իր ժամկետը կանցկացնի ընդհանուր ռեժիմի գաղութում: Նշվում է, որ խրտվիլակներից մեկը օգտագործվել էր երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ: Դատավարությունն անցել է դռնփակ:

Նշենք, որ Բելառուսում բողոքի ցույցերը սկսվել են 2020-ի օգոստոսի նախագահական ընտրություններից հետո:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել