Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:47 08-10-2025

Ինչու ՀՀ նախկին երեք ղեկավարները չեն ցանկանում Փաշինյան Նիկոլի հետ հրապարակային բանավեճի գնալ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը

Ինչու ՀՀ նախկին երեք ղեկավարները չեն ցանկանում Փաշինյան Նիկոլի հետ հրապարակային բանավեճի գնալ:

Արհամարհո՞ւմ են: Այդ դեպքում, ինչո՞ւ են վերջինիս հրապարակայնորեն վարչապետ կոչում և, ի վերջո, ինչո՞ւ են արդեն երրորդ անգամ պատրաստվում Փաշինյան Նիկոլի հետ ընտրություններին մասնակցել փաստացի վերջինիս թելադրած քաղաքական օրակարգով և «խաղի կանոններով»:
Չեն ցանկանում երե՞սը տեսնել: Այդ դեպքում, ինչո՞ւ են նրան լսում, կարդում, հետևում և քաղաքական գնահատականներ ու պատասխաններ հնչեցնում:

Վախենո՞ւմ են պարտվել բանավեճում: Այդ դեպքում, ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով են ցանկանում հաղթել, հետևաբար` իշխանազրկել Փաշինյան Նիկոլին:

Իրականում` անհասկանալի իրավիճակ է: Բոլորը քննադատում են Փաշինյան Նիկոլին, սակայն հրաժարվում են բանավիճել: Ընդ որում, դա նորություն չէ: 2018 թվականին «Մարիոթ»-ում Սարգսյան Սերժի և Փաշինյան Նիկոլի «հանդիպման» ընթացքում ևս բանավեճ, նույնիսկ` բովանդակային խոսակցություն, չեղավ: Սարգսյան Սերժը գնաց:

Բանավեճից խուսափելու ողջամիտ պատճառ կարող է լինել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման ռիսկը: Եվ, եթե այդպես է, ապա, ի տարբերություն Փաշինյան Նիկոլի, նախկին նախագահները գնահատում են այդ ռիսկը և խուսափում են դրանից բխող հետևանքներից: Հասկանալով վերջիններիս անվճռականությունը Փաշինյան Նիկոլը վա-բանկ է գնում:

Մյուս հնարավոր պատճառն այն է, որ նախկին նախագահներն ինքնուրույն սուբյեկտներ չեն, հետևաբար` Փաշինյան Նիկոլի հետ բանավիճելու հրահանգ չունեն:

Ամեն դեպքում, եթե Հայաստանի ղեկավարների միջև ազնիվ, հրապարակային քաղաքական բանավեճ (խոսակցություն) չլինի, ապա, Փաշինյան Նիկոլը քաղաքական հաղթանակ կտանի: Բացի դրանից` հասարակության մեջ եղած պառակտումն այլևս վերացնել չի ստացվի, հետևաբար` աղետալի հետևանքներից խուսափելու հնարավորություն չի լինի:

Եվ, ուրեմն, Հայաստանի ղեկավարների միջև հրապարակային բանավեճը (խոսակցությունը) այլընտրանք չունի:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան