Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:11 03-12-2025

Նախկին նախագահներին էլ բանավեճի չեմ հրավիրում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Կառավարության կողմից հրապարակված բանակցային փաթեթին։

«Հրապարակվեց բանակցային փաթեթը, հիմա էլ՝ նույն նարատիվները, որ վաղուց հնացած են։ Մի բանաձև եմ ասում՝ ինչ կասեն ընդդիմությունը բանակցային գործընթացի մասին, թե այսպես պիտի լիներ, այնպես պիտի լիներ, հարգելիներս, հարց տանք՝ 30 և ավել տարի իշխանության են եղել. բա որ այդպիսի շանսեր կային, բա ինչո՞ւ չեք լուծել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ եղել է լուծման, ինչպես ընդդիմությունն է ասում, հայամետ լուծման շանս, և իրենք չե՞ն արել.

«Բա ինչո՞ւ եք մեզ դավաճան ասում։ Ձեզանից մեծ դավաճան չկա. սա տարբերակ Ա, և Բ տարբերակ՝ այս ամենը աչքակապոցի է եղել»,-նշել է վարչապետը՝ անդրադառնալով 2019թ. փաստաթղթղին, նշել է, որ այն հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ. «Երբ 2018թ. վարչապետ եմ դարձել, խնդիր եմ դրել համանախագահների, բոլորի առաջ, ասել եմ՝ ես չեմ հասկանում, թե այդ թղթերից որն է բանակցային գործընթացի այս պահի մեկնարկային կետը, նախորդող շրջանի ամփոփումը, որն է սեղմագիրը։ 2019թ․ հունիսի թուղթը այդ է, երբ ասել եմ՝ որն է նախորդող շրջանի սեղմագիրը։ Համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, և այդ համատեքստում է, որ ես հարց եմ տալիս»,-շեշտել է նա։

Վարչապետը մանրամասներ է հայտնել նաև 2019թ. հունիսին ներկայացված առաջարկի շուրջ բանակցություններից. «Այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել՝ լավ, կարդում եմ, հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունն՝ այս փաթեթներով կարող է ԼՂ-ն չլինել Ադրբեջանի կազմում որևէ մեխանիզմով, և հնչել է շատ հստակ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի»։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ այլևս բանավեճի չի հրապարակում նախկին նախագահներին. «Հիմա էլ բանավեճի չեմ հրավիրում, որովհետև հրավիրում եմ, որ ի՞նչ։ էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն, թող կարդան, պատմեն»։

Վարչապետը ընդծել է, որ իրենք ՀՀ-ն դուրս են բերել թակարդից և փակուղուց. «Դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով ՀՀ-ի առաջ բացվել է հեռանկար։ ՀՀ-ն և հայ ժողովուրդն ինքնիշխան կամքով կարող է որոշել, թե ինքը որ ուղղությամբ զարգացման ինչ տեսլական է որդեգրում է»,-ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան