Արտաքին 1 տարի առաջ - 11:23 05-10-2025

Կիրթ հասարակության հիմքերի ստեղծման առաքելությունը վստահված է նաև ձեզ. Թաթոյանը՝ ուսուցիչներին

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ.

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

21-րդ դարում դուք բախվում եք նոր մարտահրավերների, որովհետև տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների այլընտրանք ունեցող, պրպտուն և պահանջատեր մեր երեխաների հետ աշխատանքը պահանջում է իրապես ամուր նյարդեր, պատրաստվածության բարձր մակարդակ և անմասն նվիրում աշխատանքին։

Հոկտեմբերի 5-ը պարզապես օրացույցում առանձնացված օր է, որը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ գնահատելու 365 օրերին ձեր կատարած հսկայական աշխատանքը։ Այդ արժևորումը, սակայն, չի կարող սահմանափակվել ընդամենը ուսուցչի նյութական վիճակի որոշակի բարելավմամբ։

Չի կարող մեր երկրում ուսուցիչը լինել գնահատված, քանի դեռ կրթության նկատմամբ ակնածանքը փոխարինվում է իմիտացիոն թրենդով, քանի դեռ բարձրագույն կրթության կարևորությունը պրակտիկայում նսեմացվում է կառավարման ամենաբարձր մակարդակով։

Սիրելի՛ մանկավարժներ, կիրթ հասարակությունը երկրի առաջընթացի կարևորագույն շարժիչ ուժերից մեկն է, և դրա հիմքերի ստեղծման առաքելությունը վստահված է նաև ձեզ։ Շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին