Մամուլ 1 տարի առաջ - 08:10 26-09-2025

Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է. Հրապարակ

ՔՊ վարչության ընտրությունները, ասում են, ԱԺ պատգամավոր, ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանին էլ են իջեցրել «օդերից», ինչպես մի շարք այլ ՔՊ-ականների։

Փաշինյանի աջ ձեռքը, որը նաեւ նրա թերթի, ընտանիքի ու ՔՊ-ի գանձապահն է երկար տարիներ, մինչեւ վարչության ընտրությունները թե՛ խմբակցությունում, թե՛ կուսակցությունում ամենաազդեցիկ մարդկանցից էր, «ռուլիտ էր անում» շատ ներկուսակցական, ներիշխանական պրոցեսներ, ղեկավարում էր ՔՊ-ական կանանց:

Շատերը կասկած չունեին, որ Փաշինյանի շնորհիվ նա ընտրություններին բարձր ձայներ է ստանալու։ Սակայն 1000-ին մոտ պատվիրակներից նա ընդամենը 308 ձայն է ստացել եւ վարչության կազմում կարողացել է ընդգրկվել միայն կանանց քվոտայի շնորհիվ` 316 ձայն ստացած Սասուն Միքայելյանին դուրս մղելով։

ՔՊ-ում ասում են, որ նա «մանթրաժի» մեջ է, եւ դա նաեւ նշանակում է, որ Փաշինյանը բավարար հեղինակություն չունի կուսակցությունում, հազիվ իր հարցերն է կարողանում լուծել, իսկ նրա մերձավորներին անգամ մարդիկ ձայն չեն տալիս, որովհետեւ առաջնորդի կամքն այլեւս որոշիչ դեր չի խաղում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը