Սպորտ 5 տարի առաջ - 01:39 11-07-2021

Եվրոպայի Senshi առաջնություն. Գեղամ Մանավազյանը` փոխչեմպիոն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 8-10-ը Բուլղարիայի Վարնա քաղաքում անցկացվում է KWU վարկածով Եվրոպայի Senshi առաջնությունը, որին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացել է հետևյալ կազմով. մենամարտողներ՝ Արթուր Հարությունյան և Գեղամ Մանավազյան, ներկայացուցիչ՝ ֆեդերացիայի փոխնախագահ Հայկ Միսակյան։

Եվրոպայի Senshi առաջնությանը Հայաստանը ներկայացնող Գեղամ Մանավազյանը, 3 օր անընդմեջ փայլուն մրցելույթներ գրանցելով, այսօր դարձել է փոխչեմպիոն՝ նվազագույն առավելությամբ զիջելով Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Հայկ Դանիելյանին:

Հիշեցնենք, որ երեկ էլ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հարությունյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։

Մեզ հետ զրույցում Հայկ Միսակյանն ասաց, որ հրաշալի կազմակերպված առաջնությանը Հայաստանը ներկայացնող մարզիկները փայլուն մենամարտեր են անցկացրել։ Նա հույս հայտնեց, որ առաջիկա մրցաշարերում արդեն նրանք կնվաճեն հաղթողի կոչումը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել