Արտաքին 1 տարի առաջ - 18:59 23-09-2025

Բելգիայի թագուհին կայցելի Հայաստան

Բելգիայի Թագուհի Մաթիլդան հոկտեմբերի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը:

«Այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Թագուհին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ուսանողների հետ, կքննարկի կայուն զարգացման ուղղությամբ գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը: Նախատեսված է այց «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Թագուհու ծրագրի առանցքային կետերից կլինեն բնապահպանական հարցերը, որոնց շրջանակում նա կայցելի Գեղարքունի մարզ, Սևանա լճի տարածք, ինչը կարևորվում է հատկապես 2026 թվականին Կենսաբազմազանության COP-17 համաժողովը հյուրընկալելու Հայաստանի պատրաստակամության համատեքստում։

Թագուհին կծանոթանա “Forest Armenia”-ի կողմից իրականացվող անտառապատման նախագծին, որը միտված է կանխել անապատացման վտանգը և մեղմել կլիմայի փոփոխության բացասական հետևանքները։

Նախատեսված է նաև այց մանկապարտեզ, որը մասնագիտացված է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների աջակցման գործում։

Թագուհին Հայաստանում կքննարկի նաև փախստականների տնտեսական և սոցիալական ներառման հետ կապված հարցեր։

Թագուհին կունենա բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ՝ քննարկելու երկրի առաջնահերթությունները Կայուն զարգացման նպատակների իրագործման և 2030 թվականի տեսլականի շրջանակներում առկա մարտահրավերների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի