Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:52 12-06-2021

Մեծ Բրիտանիայի թագուհին ասպետի կոչում է շնորհել AstraZeneca-ի մշակողներին

Մեծ Բրիտանիայի թագուհի էլիզաբեթ Երկրորդը ասպետի կոչում է շնորհել կորոնավիրուսի AstraZeneca պատվաստանյութը մշակողներին: Այդ կոչումն ստացել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Փոլարդը: Բացի այդ, նշվում է ևս երկու կանանց մասին՝ հետազոտական աշխատանքների ​​օգնական Սառա Գիլբերտը և պատվաստանյութերի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Քիթ Բինգհեմը: Նրանք էլ ասպետական տիկնանց կոչում են սատցել:

Մեծ Բրիտանիան այսօր նշում է թագուհու ծննդյան օրը․ ավանդաբար այն նշվում է հունիս ամսվա երկրորդ շաբաթ օրը: Էլիզաբեթ Երկրորդը հենց այս օրն է պարգևատրումներ սահմանել՝ համաճարակի դեմ պայքարում ունեցած նշանակալի ավանդի համար: Մրցանակակիրների ցուցակում, ի թիվս այլոց, կան բարերարներ և սոցիալական աշխատողներ` ընդհանուր առմամբ 1129 մարդ:

AstraZeneca- ն ԵՄ-ում հաստատված չորս COVID-19 պատվաստանյութերից մեկն է: Այս տարվա մարտին մի շարք երկրներ դադարել են դեղամիջոցի օգտագործումը՝ հնարավոր կողմնակի ազդեցությունների, մասնավորապես՝ թրոմբի առաջացման պատճառով: Փորձագետները կարծում են, որ AstraZeneca-ի օգուտները գերազանցում են թերություններին: Ըստ հետազոտողների՝ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի արդյունավետությունը 79 տոկոս է:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան