ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը խորհրդարանական լսումների ժամանակ ընդգծեց Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական փաթեթի կարևորությունը։
Նա խոսեց ազգային փոքրամասնությունների դպրոցների և կրթության իրավունքի, ազգային առանձնահատկությունները պահպանելու մասին: Անդրադարձ եղավ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին:
«Բռնությունը, բուլինգը այն երեւույթներն են, որոնք պետք է բացառել դպրոցում, բայց դրան հասնելու համար պետք է իրականացվեն մեծածավալ աշխատանքներ: Հաշվի առնելով, որ նախորդ տարվա ընթացքում մենք բուլինգի մի շարք դեպքեր ունեցանք, որոնք ևս մեկ անգամ շատ ցցուն ցույց տվեցին, որ մեր ուսումնական հաստատություններում դեռևս շարունակում են ակտուալ մնակ բռնության դեպքերը, այս ուսումնական տարին մենք հռչակել ենք անվտանգ և ապահով կրթական տարի: Ամբողջ տարվա ընթացքում մեծ ծավալի միջոցառումներ են պլանավորված, որպեսզի դպրոցներում իրականացվի այնպիսի աշխատանք, որ կարողանանք ուսումնական հաստատություններում էապես նվազեցնել բռնության և բուլինգի դրսևորումները»,- ընդգծեց նա:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գիտե՞ք, թե ինչ է նշանակում բուլինգ»։
Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ դժվարացան պատասխանել։
«Չասեմ, ես դրա մեջ եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բուլինգ է, որ ինչ-որ մեկին նվաստացնում են։
«Իհարկե, երբ երեխային կամ ինչ-որ մեկին հետապնդում են, նվաստացնում են»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա նոր բառ է հասարակության մեջ։
«Նոր բառ ա, երբ որ մարդուն վախացնելով ինչ-որ բան են ուզում ստիպեն անի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․