Օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ երկու տարում հնարավոր է կենսաթոշակները 50%-ով բարձրացնել և դրանք կապել նվազագույն սպառողական զամբյուղի հետ:
Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում՝ հնարավո՞ր է թոշակները 50 տոկոսով բարձրացնել»։
Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ հնարավոր է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ:
«Քանի մենք էս կառավարիչն ունենք, թոշակ չի ավելանա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ խաբում է ժողովրդին, թե թոշակները բարձրանալու են։ «Հիմա էլ է խաբում»,- ասաց քաղաքացին։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ թոշակները հնարավոր է ավելացնել ու հավատում է, որ առաջիկայում եթե ոչ 50 տոկոսով, գոնե 20-30 տոկոսով թոշակները կավելանան:
Մանրամասները՝ տեսանյութում։