Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 12:00 16-07-2025

Նիկոլը մարդ չի․ վռազ եմ, թե չէ ավել-պակաս շատ բան կասեմ․ հարցում՝ Ալավերդիում

Անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն օրերս հայտարարեց նոր քաղաքական ուժի ստեղծման մասին: Բանտից արված իր հայտարարության մեջ նա ընդգծել էր, որ հարգում է մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին, սակայն իր քաղաքական ուժը ձևավորվում է նոր թիմով եւ նոր պատկերացումներով:

«Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ», - նշել էր նա:

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Սամվել Կարապետյանին կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին հեռացնել»։

Հարցված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան տվեց։

«Հարյուր տոկոսով կհեռացնի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Սամվել Կարապետյանն այլ երկրի քաղաքացի է, եւ իրավունք չունի միջամտելու երկրի գործերին:

«Նիկոլ Փաշինյանին ոչ թե մենակ Սամվել Կարապետյանը պետք ա հեռացնի,այլ մենք բոլորովս»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։