Արտաքին 1 տարի առաջ - 12:14 07-09-2025

Իսրայելական հարվածներից Գազայում այս գիշեր զոհվել է 17 մարդ

Այս գիշեր Գազա քաղաքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ, հայտնում է Al Jazeera-ն։

Բժշկական աղբյուրների համաձայն, զոհերի թվում է վեց մարդ, որոնք մահացել են այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը ռմբակոծել են դպրոցը, որը Գազա քաղաքից արևմուտք տեղահանված անձանց համար ապաստան էր դարձել։

Խոսքը «Ալ-Ֆարաբի» դպրոցի մասին է։

Գազա քաղաքի Շեյխ-Ռադվան թաղամասում առնվազն ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա, սպանվել են իսրայելական զինված ուժերի կողմից վրանային ավանի և բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով։

Եվս երկու երեխա սպանվել է, երբ իսրայելական զինվորականները կրակել են Գազա քաղաքի Ռեմալ թաղամասում տեղահանված անձանցով բնակեցված վրանի վրա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին