Արտաքին 1 տարի առաջ - 18:48 12-09-2025

Գազայում իսրայելական հարվածներից 50 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից սեպտեմբերի 12-ի լուսաբացից ի վեր սպանվել է 50 պաղեստինցի, հայտնել են Գազայի բժշկական աղբյուրները։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարել է, որ Գազայի հատվածում երեխաների թերսնման մակարդակը մտահոգիչ տեմպերով աճում է։

«Սուր թերսնումից տառապող երեխաների տոկոսը նախորդ ամիս հասել է 13,5%-ի՝ հուլիս ամսվա 8,3%-ի համեմատ»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում Իսրայելի կողմից Գազա քաղաքում բարձրահարկ բնակելի շենքերի քանդման պատճառով մեծացել է տեղահանված ընտանիքների թիվը, որոնք հայտնվել են ավելի ծանր պայմաններում։

Միևնույն ժամանակ, Արևմտյան ափի Տուլկարմ շրջանի նահանգապետը հայտարարել է, որ Իսրայելի բանակը Տուլկարմ քաղաքի վրա լայնածավալ հարձակման ընթացքում մեկ օրում ձերբակալել է ավելի քան 1000 պաղեստինցիների։ Պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալներով՝ իսրայելական ուժերը փակել են քաղաքի մի քանի անցակետեր։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին