Արտաքին 2 ամիս առաջ - 18:12 01-08-2026

Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 4 մարդ

Գազայի հատվածի կենտրոնական և հյուսիսային շրջաններին օգոստոսի 1-ի գիշերը և առավոտյան հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնում են տեղի առողջապահական մարմինները։

Իսրայելի բանակը հայտնել է, որ թիրախավորված անձինք ՀԱՄԱՍ-ի զինյալներ էին՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

Դեյր ալ Բալահում մեկ այլ հարվածից ոչնչացվել է «Ալ Աքսայի նահատակների» հիվանդանոցին պատկանող դեղորայքի երկու պահեստ։ Եվս երկու պահեստ և հիվանդանոցի ամբուլատոր բաժանմունքը վնասվել են։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ պահեստներում եղել են դիալիզի ենթարկվող հիվանդների բուժման և վիրակապման համար անհրաժեշտ պարագաներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ