Արտաքին 11 ամիս առաջ - 23:56 06-08-2025

Մարկո Ռուբիոյի և Սթիվ Ուիթկոֆի զրույցին կարող է հայտարարություն հաջորդել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ արդեն զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 6-ին բանակցություններ անցկացնելուց հետո հայրենիք վերադարձող ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:

Մամուլի հաղորդմամբ՝ պետքարտուղարն ասել է, որ զրույցի արդյունքներով շուտով կարող է հայտարարություն տարածվել:

Վլադիմիր Պուտինը և Սթիվ Ուիթկոֆը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում, որը տևել է շուրջ 3 ժամ, քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները:

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան