Ուղիղ եթեր
Արտաքին 3 շաբաթ առաջ - 10:16 10-05-2026

Մարկո Ռուբիոն և Սթիվ Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ։

Կողմերը քննարկել են Իրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորությունը, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ Axios-ի՝ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 9-ին Մայամիում, Ֆլորիդա։ Կողմերը կենտրոնացել են պատերազմը դադարեցնելու համար փոխըմբռնման հուշագրի ուղի գտնելու վրա, նշել է Axios-ը։ Իր աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն դեռևս չի ստացել Իրանից պատասխան իր առաջարկած հուշագրի նախագծի վերաբերյալ։

Ըստ պորտալի աղբյուրների՝ Կատարը, Պակիստանը, Եգիպտոսը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան «աշխատում են համատեղ՝ համաձայնագիրը առաջ մղելու համար»։ Axios-ը հաղորդում է, որ միջնորդները կոչ են անում երկու կողմերին էլ թուլացնել լարվածությունը և կենտրոնանալ համաձայնագրի հասնելու վրա։

Ավելի վաղ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Իրանի հետ բանակցություններ են վարել Պակիստանում, սակայն այն արդյունք չի տվել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան