Արտաքին 1 ամիս առաջ - 11:13 04-08-2026

ՖԻՖԱ-ի ղեկավարը դիմել է Թրամփի վարչակազմին՝ պաշտոնանկությունից խուսափելու նպատակով. սպասվում են բանակցություններ Մարկո Ռուբիոյի հետ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ակնկալում է Թրամփի վարչակազմի աջակցությունը՝ իր պաշտոնը պահպանելու համար:

Ինչպես հայտնում է New York Post պարբերականը, հրաժարական տալու աճող ճնշումների ֆոնին Ինֆանտինոն փակ բանակցություններ է նշանակել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

ՖԻՖԱ-ի ղեկավարի դեմ դժգոհությունների ալիքը բարձրացել է Աշխարհի առաջնությունը Ջոշ Քուշների մասնավոր բաժնետիրական ընկերությանը վաճառելու նրա նախաձեռնության պատճառով, ինչն էլ հանգեցրել է հրաժարականի կոշտ պահանջների։

Ինֆանտինոն հեռախոսազրույց կունենա Ամերիկայի գլխավոր դիվանագետի հետ՝ առավոտյան ժամը՝ 09:00-ին։

Պայմանագրեր, կորուստներ և դասալքություն. ինչպես է փոխվել ռուսական բանակի կազմը

Գերմանացի տնտեսագետ Յանիս Կլուգեն, ուսումնասիրելով Ռուսաստանի դաշնային բյուջեի ծախսերը և պատերազմի ֆինանսավորման տվյալները, պարզել է, որ 2022 թվականի աշնանը զորահավաքված 300.000 զինվորներից բանակում մնացել է 170.000-ից քիչ մարդ։

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Կլուգեի հաշվարկները հիմնված են բյուջետային տարբեր հոդվածներով զորահավաքվածներին պայմանագրայիններին հատկացվող պարգևավճարների վրա, որոնք զինծառայողները չեն կարող ստանալ միաժամանակ։

2023 թվականի սկզբին բյուջետային հատկացումները ցույց էին տալիս մոտ 294հազար զորահավաքվածի առկայություն, սակայն հետագա տարիներին այդ ցուցանիշը կտրուկ նվազել է։

Ըստ տնտեսագետի՝ զորահավաքվածների թվի նվազումը պայմանավորված է նրանց մի մասի՝ պայմանագրային ծառայության անցնելով, ինչպես նաև անձնակազմի շարքերից դուրս գալով՝ մահվան, ծանր վիրավորման, գերեվարման, դասալքության կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու պատճառով։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը