Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:35 02-10-2026

Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մարգարյան ծննդատանը լույս աշխարհ եկած երեխային օրերս կորցրած ընտանիքի հարազատները՝ պնդելով, որ բժիշկների անփութության և անհրաժեշտ բուժօգնության ուշացման հետևանքով է երեխան մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարգարյան ծննդատուն մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել երեխան, ով այնուհետև Նորք-Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Հղիության ողջ ընթացքում կնոջը հսկել է բժիշկ Սոնա Ալբերտի Աբելյանը, սակայն հետազոտությունների ընթացքում որևէ խնդիր կամ երեխայի առողջությանը սպառնացող վտանգ չի ֆիքսվել։

Հղիության ավարտին ընտանիքը որոշել է կնոջը տեղափոխել ծննդատուն՝ վերջին օրերն այնտեղ անցկացնելու և ծննդաբերությանը բժիշկների հսկողության ներքո սպասելու համար։

Ծննդաբերության օրը, հենց ընթացքում բժիշկները երեխայի մոտ խնդիր են նկատել և շտապ կեսարյան հատում իրականացրել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատները ասում ու պնդում էին․ «Դրանից ընդամենը մեկ ժամ առաջ կատարված ուլտրաձայնային հետազոտության ընթացքում որևէ վտանգավոր խնդիր չէր հայտնաբերվել։ Երեխան ծնվել է ճիչով, նրան տվել են մորը, ով հասցրել է գրկել ու համբուրել նորածնին։

Ավելի ուշ ընտանիքին հայտնել են, որ երեխան սրտի արատ ունի։ Ծննդատուն հրավիրվել է սրտաբան, և միայն նրա զննումից հետո որոշվել է նորածնին տեղափոխել Նորք-Մարաշ բժշկական կենտրոն։

Ծնվելուց մոտ երեքուկես ժամ անց նորածնին տեղափոխել են Նորք-Մարաշ, Մարգարյանից նա դուրս է եկել ողջ, իսկ տեղ հասել արդեն սրտի կանգի վիճակում։

Նորք-Մարաշի բժիշկները հարազատներին հայտնել են, որ երեխայի մոտ առկա սրտի արատը հնարավոր էր հայտնաբերել հղիության 9–րդ շաբաթվանից, բայց այն կյանքի հետ լիովին համատեղել էր ու ժամանակին մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերելու դեպքում՝ երեխային հնարավոր էր փրկել։

Նորածնի հարազատները հիմնվելով մասնագետների կարծիքների վրա, շեշտում են, որ եթե երեխայի սրտի արատը ժամանակին հայտնաբերվեր, ինչը պարտավոր էին անել Մարգարյանի մասնագետները և եթե նորածնին մասնագիտացված կենտրոն տեղափոխելու որոշումն այդքան ուշ չկայացվեր ու տեղափոխումն էլ իրականացվեր հավուր պատշաճի, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել