Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 21:00-ը, կդադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի, Շիրակի մարզի Սառնաղբյուր, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Ջրափի, Հայկաձոր, Սարակապ, Աղին, Իսահակյան, Անիավան, Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այդ մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: