Ուղիղ եթեր
Ներքին 48 րոպե առաջ - 14:40 02-10-2026

Ջրատաքացուցչի սխալ միացման հետևանքով Շենգավիթի մի շարք հատվածներում գազամատակարարումը դադարեցվել է

Այլ անձանց կողմից ջրատաքացուցչի սխալ միացման հետևանքով ջուր է ներթափանցել գազամատակարարման համակարգ, ինչի պատճառով հոկտեմբերի 2-ին ժամը 08։00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Գարեգին Նժդեհի, Սմբաթ Զորավարի փողոցներով պարփակված թաղամասի, ինչպես նաև Սևանի փողոցի թիվ 128, 130 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա»-ից NEWS.am—ին տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

news.am

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան