Քրիստինա Ագիլերան նշել է իր պաշտամունքային «Lady Marmalade» հիթի 25-ամյակը։
2001 թվականի հայտնի տեսահոլովակի գեղագիտությունը ոգեշնչել է դիմահարդար և գեղեցկության ոլորտի հայտնի գործիչ Շառլոտ Թիլբերիի նոր տոնական արշավը։
Ագիլերան արշավին մասնակցել է հենց Թիլբերիի հետ՝ կրկին ներկայանալով «Lady Marmalade»-ի թատերական ու շքեղ ոճով։ Գովազդային տեսահոլովակում նրանք պարում են հիթի երաժշտության ներքո՝ համադրելով բուրլեսկի, հին Հոլիվուդի և տոնական կախարդանքի տարրերը։
Երգչուհին նշել է, որ արշավը իր համար հաճելի վերադարձ էր անցյալ և թույլ է տվել վերապրել «Lady Marmalade»-ի մթնոլորտը։
Նա նաև ընդգծել է, որ տարիներ շարունակ օգտագործել է Թիլբերիի արտադրանքը և ուրախ է եղել այս համագործակցության համար։
Տոնական նկարահանման ժամանակ Ագիլերան հանդես է եկել փայլերով զարդարված կրեմագույն մինի զգեստով՝ ամբողջացնելով շքեղ ու թատերական կերպարը։