Ներքին 1 տարի առաջ - 10:34 13-10-2024

«Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա աղջիկ է մահացել․ ծնողները մեղադրում են բժիշկներին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Մերի Մ․-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում իր աղջիկը մահացել է բժիշկների «թեթև ձեռքով», նշել է, որ աղջկա ձեռքերը կապել են, իսկ դուստրը նաև ասել է իրեն, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկը հարվածել է իրեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Մերի Մ․-ի դուստրը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Սոնա Ս․-ն չի մահացել, այլ անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և առկա է բժշկի տեղեկանք:

Նույն օրը ոստիկաններին Սոնա Ս․-ի հայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Սասուն Ս․-ն հայտնել է, որ իր դուստրը հոկտեմբերի 5-ին իրեն վատ է զգացել, որի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 8-ին ժամը 11։20-ի սահմաններում մահացել է: Հայրը ևս դստեր մահվան համար մեղադրել է բժիշկներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը