Ուղիղ եթեր
Ներքին 55 րոպե առաջ - 14:31 02-10-2026

Դատապարտված նախկին պաշտոնյաների կենսաթոշակի պայմանները կփոխվեն. նախագիծ

Նախկին պաշտոնյան կարող է հատուկ թոշակ չստանալ, եթե դատապարտվել է ծանր հանցագործության համար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից:
Կառավարությունն առաջարկում է փոխել պետական պաշտոն զբաղեցրած անձանց, այդ թվում՝ նախկին նախագահների համար նախատեսված հատուկ կենսաթոշակից զրկելու պայմանները։

Գործող կարգավորմամբ նախկին բարձրաստիճան պաշտոնյան կարող է զրկվել պաշտոնավարման համար օրենքով նախատեսված հատուկ կենսաթոշակից, եթե պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվել է։

Այժմ առաջարկվում է այս սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, երբ անձը դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցագործության համար։

Այսինքն՝ անզգուշությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելն այլևս ինքնին հատուկ կենսաթոշակից զրկելու հիմք չի լինի։

Նախկին պաշտոնյաներին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում հատուկ կենսաթոշակից զրկելու կարգավորումն ընդունվել է 2022 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիներին։

Մինչ այդ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելն ինքնին նախկին պաշտոնատար անձին հատուկ կենսաթոշակից զրկելու առանձին հիմք չէր։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան