Ներքին 59 րոպե առաջ - 18:30 02-10-2026

Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դիլիջան քաղաքում տղամարդը ծեծի է ենթարկել մորը, ինչից հետո կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ մահացած կինն ունեցել է առողջական լուրջ խնդիրներ, իսկ որդին տևական ժամանակ բռնություն է գործադրել մոր նկատմամբ՝ ժամանակ առ ժամանակ ծեծելով նրան։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ Ներքին գործերի նախարարության հետ, որտեղից հաստատեցին, որ նման դեպք իրոք արձանագրվել է։ Այնուամենայնիվ, իրավապահ համակարգից հայտնեցին, որ այս պահին հստակ ոչինչ ասել չեն կարող, և թե կոնկրետ ինչից է վրա հասել կնոջ մահը՝ ծեծի՞, թե՞ ունեցած հիվանդությունների հետևանքով, ցույց կտա միայն նշանակված դատաբժշկական փորձաքննությունը։

Դեպքի առնչությամբ մենք փորձեցինք մանրամասներ ճշտել նաև ՀՀ Քննչական կոմիտեից՝ պարզելու, թե արդյոք նախաքննության շրջանակներում իրականացվե՞լ է փորձաքննություն, թե՞ ոչ։ ՔԿ-ից մեզ խոստացան ճշտել տեղեկությունները և պատասխանել ավելի ուշ։

Թեմայի զարգացումներին և քննության ընթացքին Oragir.News-ը կանդրադառնա հաջորդիվ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
19:40 Ռազմական ու քրեական հանցագործ զինվորին Հայաստանն անկասկած հանձնելու է Բաքվին՝ «որպես բարի կամքի դրսևորում»
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին
21:45 Արթիկում պայմանագիր են կնքել ավագանու անդամի հետ․ նա նաև փոխքաղաքապետի զարմիկն է. ահազանգ
22:00 Ավանեսյանի մայրը վնասով է աշխատում. թալանի կատարելագործված տեսակներ ՔՊ-ի օրոք