Ներքին 52 րոպե առաջ - 18:58 02-10-2026

Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան»-ը ևս չի մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցելու Հայ առաքելական եկեղեցում առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Այս մասին 24News-ին հայտնել է խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված օրակարգը կեղծ է, և իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն հայկական հոգևոր ժառանգության պահպանությանը։

«Սա կեղծ օրակարգ է։ Լավ կլիներ, որ իշխանությունները հետամուտ լինեին մեր հոգևոր ժառանգության՝ Գանձասարի, Սուրբ Ղազանչեցոցի, Ամարասի և Արցախում գտնվող մեր մյուս հոգևոր ժառանգության պաշտպանությանը», – նշել է Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է այսօր։

Ըստ համապատասխան հայտարարության՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի, ինչպես նաև դրա հետևանքով հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։

Հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին
21:45 Արթիկում պայմանագիր են կնքել ավագանու անդամի հետ․ նա նաև փոխքաղաքապետի զարմիկն է. ահազանգ
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
22:00 Ավանեսյանի մայրը վնասով է աշխատում. թալանի կատարելագործված տեսակներ ՔՊ-ի օրոք