Ռուսական հայտնի «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան ներկայացրել է «Չեբուբու» անվանումով ապրանքանիշի գրանցման հայտ։ Նոր կերպարը լինելու է երկու սիրված մուլտհերոսների՝ «Չեբուրաշկայի» և «Լաբուբուի» յուրօրինակ հիբրիդը։ Ստուդիան նախատեսում է «Չեբուբու» ապրանքանիշն օգտագործել մուլտֆիլմերի, մանկական խաղալիքների, հագուստի, գրենական պիտույքների և այլ արտադրանքների ստեղծման ու տարածման համար։
«Սոյուզմուլտֆիլմը» վերջին տարիներին ակտիվ աշխատում է իր դասական կերպարների վերամշակման և նոր ապրանքային անունների զարգացման ուղղությամբ։