Հենա, ղազախները գալիս, ավտո էին առնում, էլ չեն գալիս, գնում Վրաստանից են առնում․ ավտովաճառող

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:28 18-06-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով չի իրականացվելու. բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ եղանակով։ Եթե որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքը առոչինչ ճանաչելու հիմք դառնալ։

Այս թեմայի շուրջ օրեր առաջ Օragir.newsզրուցել էր տնտեսագ Սուրեն Պարսյանի հետ, ով, անդրադառնալով կանխիկ վճարման դեպքում գործարքի առոչինչ ճանաչելուն, ասել էր. «Դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ միջազգային բազմաթիվ ակտերով կանխիկ վճարումը չի կարող առոչինչ ճանաչվել։ Այսինքն՝ ենթադրենք՝ տուն եմ առել և տան համար չեմ վճարել անկանխիկ, չի կարող այդ պայմանագիրը առոչինչ ճանաչվել, դատական կարգով նման հիմքեր չեն կարող լինել։ Նման հիմքեր չկան․ ո՛չ միջազգային օրենսդրությունն է թույլ տալիս, ո՛չ էլ մեր ներկա օրենսդրությունը»,- ասել էր Պարսյանը։

Իսկ այսօր Օragir.news-ը այցելեց ավտոշուկա և ավտովաճառողներից ճշտեց՝ արդյոք կողմ են կատարվելիք փոփոխությանը։

«Մեքենավաճառողների համար դա հավելյալ բարդություն է, թե՛ ժամանակատարության հետ կապված, թե՛ դոլարային արտարժույթի հետ կապված և թե՛ պահումների։ Այսինքն՝ փոխանցման պարագայում, երբ որ փոխանցում է կատարվում, միջնորդավճար է բանկը պահում։ Փոխանցումները ե՞րբ են տեղի ունենալու․ այսինքն՝ մինչև անվանափոխությունը, թե անվանափոխությունից հետո։ Հավելյալ անիմաստ գործառույթ է դա։ Վարչապետը ասաց՝ քաղաքացու կյանքն ենք թեթևացնում․ ես կասեի ճիշտ հակառակն է, քանի որ մի քանի քայլով բարդացնում են։ Եթե քաղաքացին տեղում վաճառում էր մեքենան ու անվանափոխություն էր տեղի ունենում, ու անվանափոխության պարագայում ՀԿԲ-ներում առաջին ստորագրությունից հետո վաճառողն առձեռն վերցնում էր գումարը, իսկ այս պարագայում դա ինչպես է լինելու․ անվանափոխությունից հետո՞ են գնալու գումարը փոխանցեն, թե՞ մինչև անվանափոխությունն է փոխանցվելու, կամ եթե մինչև անվանափոխությունն է գումարը փոխանցվում, գնորդը ի՞նչ վստահություն ունի, որ անվանափոխությունը տեղի կունենա, կամ ճիշտ հակառակը»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց ավտոփորձագետը։

«Ինչքան կարացին, դժվարացրին, ինչքան կարացին, փոփոխեցին, ինչքան դժվարացնում են, էլի մենք ելք ենք գտնում, մի արդյունքի կարողանում ենք հասնել, դժվարացնում են։ Որիշ երկրներ հեշտացնում են, մեր երկրում դժվարացնում են։ Հենա, ղազախները գալիս, ավտո էին առնում, էլ չեն գալիս, գնում Վրաստանից են առնում։ Ամեն բան բարդացրին․ առաջ ավելի լավ չէ՞ր, գալիս մաքսազերծումն էլ էին այստեղ անում, էլի երկրին էր օգուտ լինում։ Ծայրահեղական վիճակ է բոլորի մոտ»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ավտովաճառողներից մեկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում կատարվելիք փոփոխությունը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC