Oragir.News-ը լուր էր
հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանի նախկին ոստիկանապետ Լևոն Բեգոյանի մաքսային պաշտոնյա որդու և ԱԱԾ միջև առկա դատական գործի վերաբերյալ։
Պարզվում է՝ դա տարբեր կառույցների հետ երիտասարդ Բեգոյանի միակ ֆինանսական վեճը չէ։ Փաստաթղթի համաձայն՝ նրա անունը հայտնվել է «Ն ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ֊ի սնանկության գործով պարտատերերի ցուցակում իր «հասանելիք» 46.7 միլիոն դրամով։
Այս համատեքստում ի հայտ է կրկնակի ստանդարտի ցայտուն դրսևորում․ եթե պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը չի քննադատում իշխանություններին և գործող պաշտոնյա է, նրանից ոչ մի կառույց բացատրություն չի պահանջում գումարների ծագման աղբյուրի վերաբերյալ։