Արտաքին 50 րոպե առաջ - 20:34 12-10-2026

Իսրայելի պաշտպանության նախարարը թիրախավորել է Էրդողանին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցի իր էջում թիրախավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վերաբերյալ սկանդալային արտահայտություններ անելով։

Կացը հայտարարել է, թե նախագահ Էրդողանը կարմիր գորգ է փռում ՀԱՄԱՍ-ի առաջ։

Միևնույն ժամանակ Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին․ «Մենք Գազայում ոչնչացրել ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին։ Ալ-Հայայի հերթն էլ է գալու, և նա նույնպես կուղարկվի Հանիյեի ու նրա ընկերների մոտ՝ դժոխքի խորքերը»։

Թուրքական մամուլը իսրայելցի նախարարի գրառումը որակել է որպես սադրիչ հրապարակում։

Ermenihaber