Փաշինյանը կործանեց Արցախը, հիմա էլ ուզում է կործանել Հայաստանը. հարցում

Պատմության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քննարկումների առիթ է դարձել։ Վարչապետի խոսքով՝ պատմությունն ապագայում է, ոչ թե անցյալում։ Ի՞նչ է նշանակում այս միտքը, և ինչո՞ւ է Փաշինյանն այսպես արտահայտվում։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները համամի՞տ են Նիկոլ Փաշինյանի այս տեսակետի հետ, և ինչո՞վ են պայմանավորում վարչապետի նման հայտարարությունը։

Հարցվածներից մեկը նշեց, որ նման բան չկա, և այսօր չպետք է մոռանալ մեր պատմությունը։ Նրա խոսքով՝ նա, ով կմոռանա այդ պատմությունը, հայ չէ։

Քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց, որ պատմությունն այն իրողությունն է, որը հայը կրում է իր մեջ՝ արտահայտելով մեր մշակույթի ամբողջականությունը, եկեղեցին և հայի տեսակը, որոնք, նրա խոսքով, այսօր փորձում են մեզանից վերցնել։

Հարցվածներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանին դավաճան որակեց՝ նշելով, որ նա կործանել է Արցախը։ Քաղաքացու խոսքով՝ հայ ազգը չի կարող մոռանալ իր անցյալը։

Մանրամասները՝ տեսանյութում։