Ներքին 47 րոպե առաջ - 22:00 12-10-2026

Առանց մրցույթի․ 3 մլրդ 328 մլն դրամ՝ Ակադեմիական քաղաքի խորհրդատվության համար

Խորհրդատվական վճարների պատմության մեջ աննախադեպ՝ 3 միլիարդ 328.4 միլիոն դրամ կվճարի բյուջեն, այսինքն՝ մենք բոլորս, անգլիական մի կազմակերպության, որը պետք է խորհուրդ տա, թե ո՞նց կառուցենք Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Ակադեմիական քաղաքը։

Ընկերությունը, որը խորհրդատվություն է մատուցելու, UCL Consultants Ltd (UCLC)-ն է, որը Լոնդոնի համալսարանական քոլեջի (University College London - UCL) դուստր ձեռնարկությունն է:

Ուշագրավն այն է, որ այս «քաղաքը», որը, համաձայն լուսանկարումների, դեռևս բաղկացած է միայն չոր հողից և աղբից, միայն խորհրդատվության համար կլանում է մի գումար, որը գոյացել է անգլիական ընկերության պահանջով, փաստաթղթերից երևում է, որ հայկական կողմի առկա ֆինանսական միջոցները եղել են ընդամենը 878 միլիոն դրամ։

Առանձին հարց է, թե քանի հարյուր միլիոն դրամ կխնայեր պետական բյուջեն, եթե լիներ մրցույթ կամ մրցակցային գին։