Հոկտեմբերի 13-ին բարձրացվելու են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, նրա տեղակալների, խորհրդականի, թաղապետերի և քաղաքային այլ պաշտոնյաների աշխատավարձերը։ Այս լուրը հանրային քննարկման առարկա է դարձել։ Ոմանք վրդովմունք են հայտնում, թե ինչո՞ւ պետք է ավելի վճարեն այս պաշտոնյաներին։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ եթե բարձրանան քաղաքապետի և նրա տեղակալների աշխատավարձերը, արդյո՞ք նրանք կսկսեն ավելի լավ աշխատել։
Քաղաքացիներից մեկը, անդրադառնալով քաղաքապետի և նրա տեղակալների աշխատավարձերի հնարավոր բարձրացմանը, նշեց, որ ամոթ է, քանի որ, իր խոսքով, նրանք պարզապես ուտում են և ուրիշ ոչինչ չեն անում։ Նրա խոսքով՝ պետք է բարձրացնել սովորական քաղաքացիների աշխատավարձերը, քանի որ պաշտոնյաները, որքան էլ վաստակեն, միևնույն է, չեն կշտանում։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ պաշտոնյաները, իհարկե, պետք է լավ աշխատավարձ ստանան, սակայն դրա դիմաց պետք է նաև աշխատեն։ Որպես օրինակ՝ նա մատնանշեց Հյուսիսային պողոտայի վերանորոգման անհրաժեշտությունը։
Քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց, որ նույնիսկ 100 հազար դոլար աշխատավարձը պաշտոնյաներին չի բավարարի։ Նրա խոսքով՝ քաղաքացիները չեն տեսնում նրանց կատարած աշխատանքը, իսկ այդքան բարձր աշխատավարձն էլ, իր կարծիքով, նրանց պետք չէ, քանի որ արդեն իսկ բավականաչափ գումար ունեն։
Մանրամասները՝ տեսանյութում։