Սպորտ 1 ժամ առաջ - 23:07 12-10-2026

Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Փյունիկը» հաղթեց ԲԿՄԱ-ին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 9-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 5-0 հաշվով։

Առաջին խաղակեսում տանտերերն արդեն ունեին երեք գնդակի առավելություն․ գոլերով աչքի ընկան Տարախչյանը, Իսլամովիչն ու Կովալենկոն։ Հանդիպման 24-րդ րոպեից հյուրերը մնացին 10 հոգով՝ Ասկարյանի հեռացումից հետո։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Գունկոյի թիմն էլ ավելի մեծացրեց առավելությունը․ 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կուլիկովը։ Իսկ քիչ անց 5-րդ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Պիկիսը։

Այս հանդիպումից հետո «Փյունիկը» 9 խաղից հետո իր ակտիվում ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը․ հաջորդ տուրում «Փյունիկը» կհանդիպի առաջնության առաջատար «Նոայի» հետ։ ԲԿՄԱ-ն նույնքան հանդիպումից հետո 8 միավորով գտնվում է 9-րդ տեղում․ ԲԿՄԱ-ն հաջորդ տուրում կհանդիպի «Արարատ-Արմենիայի» հետ։