copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 18:51 06-06-2022

Կանխիկ վճարումը չի կարող առ ոչինչ ճանաչվել ո՛չ միջազգային օրենսդրությամբ, ո՛չ էլ մեր ներկա օրենսդրությամբ․ տնտեսագետ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ միջազգային բազմաթիվ ակտերով կանխիկ վճարումը չի կարող առ ոչինչ ճանաչվել։ Այսինքն՝ ենթադրենք՝ տուն եմ առել և տան համար չեմ վճարել անկանխիկ, չի կարող այդ պայմանագիրը առ ոչինչ ճանաչվել, դատական կարգով նման հիմքեր չեն կարող լինել։ Նման հիմքեր չկան․ ո՛չ միջազգային օրենսդրությունն է թույլ տալիս, ո՛չ էլ մեր ներկա օրենսդրությունը»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառքի կանխիկ իրականացման դեպքում ձեր գործարքը կարող է առ ոչինչ համարվել։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով չի իրականացվելու. բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ եղանակով։ Եթե որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքը առ ոչինչ ճանաչելու հիմք դառնալ։

«Ակնհայտ է, որ այս որոշումը լավ նպատակ է հետապնդում։ Անկանխիկ գործարքների թիվը ավելացնելը, անշուշտ, ողջունելի և կարևոր է, բայց դրան հասնելու համար Կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետք է բնակչությանը նախապատրաստեն, ստեղծեն համապատասխան նախադրյալներ, օրենսդրական դաշտը կարգավորեն և բարելավեն ծառայությունների գները, բայց քանի որ չի արվել, այս ամենի հետևանքով լրացուցիչ ծախսերը, որ առաջանալու են, դրվելու են բնակչության և բիզնեսի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Իսկ մեր այն հարցին, թե ինչպես է իրականացվելու այդ գործընթացը, և ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ բնակչության վրա, Պարսյանն ասաց. «Գաղտնիք չէ, որ մարդիկ Հայաստանում բնակարան և ավտոմեքենա վաճառելիս գնի շուրջ համաձայնության են գալիս արտարժույթով՝ դոլարով։ Հիմա ստացվում է, որ հուլիսի 1-ից այդ դոլարը պետք է դարձնեն դրամ փոխանցեն բանկով, մյուս կողմը այդ դրամը սարքի դոլար, հանի բանկից։ Այսինքն՝ այս փոխանցման ամբողջ ընթացքում ծախսեր են առաջանում։ Արտարժույթի փոխանակման դեպքում է ծախսեր առաջանում՝ 1-4 դրամ, ինչպես նաև կանխիկացման ժամանակ, այսինքն՝ երբ որ վաճառողը դրամը կանխիկացնի, այդ ժամանակ պահանջվելու է միջնորդավճար, այսինքն՝ այս ամենի արդյունքում լրացուցիչ ծախս է առաջանալու անձանց համար»։

Մեր հարցին, թե կողմերը պատրա՞ստ են այդ անկանխիկ փոխանցման գործընթացին, Պարսյանը ասաց. «Բիզնեսը որպեսզի անկանխիկ գործարքի անցնի, պետք է ունենա Postterminal, որպեսզի կարողանան քարտով վճարել։ Նոր սերնդի ՀԴՄ-ները ունեն այդպիսի հնարավորություն, սակայն Կենտրոնական բանկը մինչ օրս չի կարողացել նոր սերնդի ՀԴՄ-ների մեջ տեղադրել համապատասխան չիպերը, որոնք թույլ կտան այդ սարքերը օգտագործել որպես փորձ, այսինքն՝ լրացուցիչ սարքեր չառնեն, ՀԴՄ-ների սարքով քարտեր սպասարկեն։ Հիմա, օրինակ, բիզնեսները պետք է 300.000-ից ավելի փոխանցումները քարտով անեն, բայց քարտ սպասարկող մեքենաները չունեն, և բնականաբար խնդիր է առաջանում տնտեսության, բիզնեսի համար, պետք է ասեն՝ գնացեք բանկ կամ օրենքը խախտեն»։

Հարցրինք նաև, թե ում վրա է դրված այս ամբողջ գործառույթի վերահսկողությունը, Պարսյանն ասաց. «Այս ամենի վերահսկողությունը դրված Է ՊԵԿ-ի վրա, այսինքն՝ ՊԵԿ-ը պետք է վերահսկի, որ անկանխիկ գործարքներ չարվեն, բայց ակնհայտ է, որ ՊԵԿ-ը չունի բավարար ռեսուրսներ, վերահսկողական լծակներ, որ կարողանան այս ամենը վերահսկել, կարգավորել, ինֆորմացիա ստանալ, թե տուն ես վաճառել, այդ վաճառքի ժամանակ կանխի՞կ է վճարումը, թե՞ անկանխիկ։ Շատ հեշտությամբ մարդիկ կարող են առքուվաճառքի գործարքը ձևակերպել որպես նվիրատվություն և ընդհանրապես բանկային փոխանցում չանել։ Օրենքը թույլ է տալիս նաև նվիրատվություն անել»,- ասաց Պարսյանը։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
13:22 Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
12:18 Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր

Ձեզ գուցե հետաքրքրի