Ուղիղ եթեր
Ավելին 37 րոպե առաջ - 12:10 22-10-2026

Այսօր հիշատակվում են Քրիստոսի հավատքի համար նահատակված սրբերը

Ս. Խարիթյանք ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեհրան քաղաքում: 6-րդ դարում հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա` բնակիչներին հուդայական հավատին դարձնելու նպատակով: Խաբեությամբ գրավելով քաղաքը` հրամայում են խարույկի վրա այրել հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին բանտարկում են:

Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց` պահանջելով ուրանալ Քրիստոսին:

Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են` ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն նրա մահը ձեռքբերում է» և անվախ հանձնվում են տանջանքների: Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում:

Հուլիանոս Մեծի օրոք Արտեմեան երիտասարդ, առաքինի զորական էր կայսերական բանակում և հասել էր պատվիրակի աստիճանի:

Նույն հավատարմությամբ նա, որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ: Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցներին` Եվգենիոսին ու Մակարին, Արտեմեան համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում:

Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ.Պոլիս և ամփոփվում Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոս սուրբ լեռան վրա՝ Ս. Պանտելեյմոն վանքում:
Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն և Ակյուլինեն, նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: Ս. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերեվարվում է, ծառայում հռոմեական բանակում և այդ ընթացքում քրիստոնյա դառնում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային չարչարանքները` նրա մեջ մեծ ցանկություն է առաջանում հանդիմանել հեթանոսներին և քարոզել ճշմարտությունը, սակայն հունարեն չիմանալու պատճառով ի վիճակի չի լինում:

Սակայն աղոթքով Տիրոջից հունարեն խոսելու շնորհ է ստանում:

Մի օր նկատում է, որ զինվորականները մի քրիստոնյայի են տանջում: Քրիստափորը հանդիմանում է նրանց և ազատում այդ քրիստոնյային: Քաղաքի դատավորը, իրազեկ դառնալով այս ամենին, 200 զինվոր է ուղարկում՝ նրան ձերբակալելու, ովքեր, սակայն, ճանապարհին Քրիստափորի քարոզի և կատարած հրաշքի շնորհիվ նույնպես քրիստոնյա են դառնում:

Երբ նրան դատավորի առջև են բերում, հանդիմանախառն պատասխաններ է տալիս՝ մերժելով դատավորի՝ կռապաշտ դառնալու հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և բանտարկվում: Ապա նրա մոտ են ուղարկում երկու պոռնիկ կանանց` Կալինիկեին և Ակյուլինեին՝ նրան գայթակղելու համար: Սակայն վերջիններս նրա քարոզության միջոցով դարձի են գալիս:

Զայրացած դատավորը նախ նահատակել է տալիս երկու կանանց, ապա` զինվորներին, ովքեր բացահայտում են իրենց քրիստոնյա լինելը, իսկ հետո գլխատում է Ս. Քրիստափորին:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել