Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի․ կա՛մ գալիս ես աշխատելու, կա՛մ չես գալիս
copy image url

Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի․ կա՛մ գալիս ես աշխատելու, կա՛մ չես գալիս

Ներքին 4 ամիս առաջ - 17:19 24-11-2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել․

«Քիչ առաջ խոսնակս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը նեղսրտում, որ իշխանության հետ աշխատել չի լինում, որ մանր բաներ են անում իր հանդեպ, ուզում էր բարեկամական խմբերում ներառվել, բայց իրան չներառեցին, նույնիսկ ուզում էր գնալ Ժնև և ելույթ ունենալ գերիների հետ կապված: Մի խոսքով, մարդիկ ուզում են աշխատել, չեն թողնում։

Զավեշտալի է, որ պատգամավոր Քոչարյանը մտածում է, որ ՀՀ ԱԺ խորհուրդը ռեստորանի պես մի բան է, ուր կարելի է երբ հարմար է՝ ուղարկել Սեյրան Օհանյանին, նա գա, պատվիրի, որ ուզում ենք, որ Լևոնը լինի՝

Հայաստան-Իրան բարեկամական խմբում,
Հայաստան- ԱՄՆ բարեկամական խմբում,
Հայաստան-Ուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովում,
և ԱԺ խորհուրդը պետք է պատվերը կատարի:

Ի դեպ, առաջին նիստին, որտեղ այդ հարցն էր քննարկում, նույնիսկ Օհանյանը չէր եկել, երկրորդ նիստին հարց է հնչում, կարող եք հիմնավորել, թե ինչո՞ւ պետք է օրինակ՝ պատգամավոր Քոչարյանը լինի իրար հետ հակամարտող երեք երկրների բարեկամական խմբերում միևնույն ժամանակ, ինչը սովորաբար չի արվում հասկանալի պատճառներով, ո՞րն է դրա հիմնավորումը և միակ պատասխանը, որը «Հայաստան»դաշինքի խմբակցության ղեկավար, գեներալ Ս.Օհանյանը մեզ ասաց, այդ պահին չհամոզեց:

Հիմնավորումն էր.

-Դե ինքը անգլերեն լավ ա խոսում։

Ինչ վերաբերում է Ժնև գնալուն և միջխորհրդարանական համաժողովի ժամանակ գերիների մասին խոսելուն, պարզվում է, որ պարոն Քոչարյանին հարմար չէր գալ նախատեսված 4 օրվա համաժողովին, իրան հարմար է գերիների մասին խոսել առաջին երկու օրերի ընթացքում, հետո այլ տեղ ուներ գնալու: Գերիների համար խոսելու կոնկրետ օրեր ունի պարոն Քոչարյանը, հետո գործեր կան:

Դա տենց չի աշխատում, կա՛մ գալիս ես աշխատելու, կա՛մ չես գալիս:

Եթե նախկինում ձեզ տենցա հարմար եղել, էլ տենց չի ու տենց չի լինելու:

Ոչ հանձնաժողովների հասանելիք պաշտոններն են վերցնում, որ իրար մեջ կիսելու խնդիր չլինի, ոչ ԱԺ փոխխոսնակի պաշտոնն են վերցնում, որ հանկարծ Իշխան Սաղաթելյանին չնեղացնեն, նիստերին կիսատ-պռատ են գալիս, մի մասն էլ գալիս դռան մոտից կնոպկեն սեղմում ու դահլիճից դուրս վազում, որ աշխատավարձի խնդիր չլինի կամ մանդատից զրկելու հարց չլինի և այլն:

Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես, ասես՝ դե ես սա, սա ու սա եմ ուզում, իսկ սա չեմ ուզում:

Հ.Գ. Ի դեպ, ձեզ, պարոն Քոչարյան, երևի չէին տեղեկացրել, ո՛չ ԱՄՆ, ո՛չ Իրան, ո՛չ ՌԴ խմբերի մեջ պրոֆեսոր Չարչյանը ներառված չի եղել, որ «ավտոմատ» պետք է իրեն մատուցվեր»:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ