Արտաքին 1 տարի առաջ - 10:59 11-06-2025

Թրամփը Մասկին անվանել է «թմրանյութերից կախված». նրանց վեճը սրվում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին անվանել է «թմրանյութերից ուժեղ կախվածություն ունեցող», հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով նախագահի վարչակազմի աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Մասկի հետ հարաբերությունների սրումը Թրամփի համար դարձել է անձնական հիասթափության պատճառ։

Նա արտահայտվել է Մասկի մասին ինչպես մտերիմ շրջապատում, այնպես էլ պատահական զրույցներում՝ նշելով նրա հնարավոր կախվածությունը թմրամիջոցներից։ Թրամփի մտահոգությունները գործարարի վարքի վերաբերյալ, ըստ աղբյուրների, դարձել են նրանց հակամարտության առանցքային պատճառներից մեկը։

Ամենից շատ դիտված