Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:50 07-03-2025

Բախումներ և զոհեր՝ Սիրիայում, Թրամփը սահմանափակում է Մասկին, Պապը շնորհակալ է․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 7-ի միջազգային կարևոր լուրերը:

Երեկ ուշ երեկոյան բախումներ են տեղի ունեցել Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ առնչություն ունեցող զինյալների և նոր կառավարական ուժերի միջև։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սա ամենամահաբեր հարձակումն էր Սիրիայի նոր իշխանությունների վրա՝ Ասադի ռեժիմի տապալումից հետո։
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Ջաբլա ծովափնյա շրջանում բախումների հետևանքով անվտանգության ուժերի առնվազն 13 ներկայացուցիչ է զոհվել։ Տարածաշրջանային անվտանգության ղեկավարն ասել է, որ «Ասադի աշխարհազորայինների մնացորդները լավ ծրագրված են գործել»։
Սիրիաի իշխանությունները պարետային ժամ են սահմանել Լաթաքիա և Տարտուս նավահանգստային քաղաքներում։ Այս տարածքում է հիմնականում բնակվում ալավիական կրոնական փոքրամասնությունը՝ Ասադի աղանդը, որ ալ-Շարաայի գլխավոր մտահոգություններից մեկն է։
Նշվում է, որ Սիրիայի նոր իշխանությունները գործողություն են սկսել Ասադի կողմնակիցների դեմ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր։
Հիշեցնենք՝ 2024-ի դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները հայտարարեցին մայրաքաղաք Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, ինչի արդյունքում Ասադների ավելի քան կեսդարյա իշխանությունը տապալվեց։ Արևմուտքի կողմից կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հեյաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ Շարաան դարձավ երկրի անցումային շրջանի նախագահը, որի հետ նույն արևմտյան առաջնորդները սկսեցին ակտիվ շփումներ ունենալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ կադրային քաղաքականության հարցում վերջնական խոսքը դաշնային գերատեսչությունների ղեկավարներին է, ոչ թե Իլոն Մասկի ղեկավարած կառավարության արդյունավետության բարելավման դեպարտամենտը։ Իր այդ որոշման մասին նա հայտնել է կաբինետի նիստում։
Թրամփն ասել է, որ թեեւ լիովին վստահում է դաշնային կառավարության անձնակազմի և ծախսերի կրճատման Մասկի ջանքերին, սակայն նրա ղեկավարած վարչությունը միայն խորհրդատվական դեր կունենան, գրում է Reuters-ը։
Ինքը՝ Մասկը, ով նույնպես մասնակցել է հանդիպմանը, հասկացրել է, որ համաձայն է Թրամփի հրամանին։
Ըստ Politico-ի՝ միլիարդատերը նշել է, որ համաձայն է Թրամփի հետ եւ նույնիսկ խոստովանել է, որ իր դեպարտամենտը «որոշ սխալներ է թույլ տվել»։
Ինչպես նշում է CNN-ը, սա Թրամփի կողմից Մասկի լայն լիազորությունները սահմանափակելու առաջին փորձն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը