Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:37 12-02-2025

Թրամփը Ուկրաինային չի աջակցում, Զելենսկին պատրաստ է տարածքներ փոխանակել․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 12-ի միջազգային կարևոր լուրերը:

Ամերկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է՝ Ուկրաինայի վերադարձը 2014 թվականի սահմաններին իրատեսական չէ։
Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «խաղաղության պայմանագրի մաս չէ»։
Ամերիկացի նախարաը նաև բացառել է ամերիկյան զորքերի տեղակայումն Ուկրաինայի տարածքում։
«Կիևին տրվող որևէ անվտանգային երաշխիք չի կարող ներառել ամերիկյան զորքերի տեղակայում Ուկրաինայի տարածքում»,- նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում նշել է, որ Դոնալդ Թրամփը հրաժարվում է Ուկրաինային աջակցելուց, Եվրոպան միայնակ չի կարող բացը լրացնել։
«Կարծիքներ կան, որ Եվրոպան կարող է անվտանգության երաշխիքներ առաջարկել առանց ամերիկացիների, ես միշտ ասում եմ՝ ոչ», - ասել է նա՝ շեշտելով, որ անվտանգության երաշխիքներն առանց Ամերիկայի անվտանգության իրական չեն։
The Guardian-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին ասել է նաև, որ Ուկրաինան կարող է Ռուսաստանին առաջարկել տարածքների փոխանակում՝ ամիսներ առաջ Կուրսկում ուկրաինական բանակի վերահսկողության տակ անցած հողերի դիմաց։
«Մենք մի տարածքը կփոխանակենք մյուսի հետ», - ասել է նա, հավելելով՝ չգիտի, թե դրա դիմաց Ռուսաստանի կողմից օկուպացված հողերի որ հատվածը կպահանջի: «Չգիտեմ, կտեսնենք։ Բայց մեր բոլոր տարածքները հավասարաչափ կարևոր են»,- նշել է Զելենսկին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել