Ներքին 1 տարի առաջ - 12:05 17-05-2025

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 16-ին Պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» հիմնադրամի պետ Ալեքսանդր Մանուչարյանի հրավերով, Վարպետաց դաս է անցկացրել Վարժարանի սաների համար՝ հրամանատարական առաջնորդության և Զինված ուժերում քրեական ենթամշակույթի կանխարգելման թեմայով:

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 25-ին և ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազը Վարպետաց դասեր էր անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի և Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար:

Վարժարանի սաների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման շրջանակում, հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է կոնֆլիկտների հետ աշխատելու հմտություններին, հրամանատարների կողմից կոնֆլիկտները «ճանաչելու», հասկանալու, «մեկուսացնելու» և օրենքի ու իրավական ակտերի շրջանակում դրանց արձագանքելու՝ անհրաժեշտության դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցերին:

«Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է. ընտրություն, որը համարձակություն է պահանջում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ յուրաքանչյուր իրավիճակում հրամանատարն ինքն է որոշում՝ ինքն է ղեկավարում իր ստորաբաժանումը, թե՞ «ինչ-որ մեկն» է իր փոխարեն որոշումներ կայացնում:

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն