Արտաքին 1 տարի առաջ - 22:59 07-05-2025

Պակիստանը հայտնել է՝ որքան մարդ է զոհվել Հնդկաստանի հարվածներից

Պակիստանի վրա Հնդկաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 57 մարդ վիրավորվել է:

Այս մասին հայտնել է Պակիստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Շարիֆ Չուդրին։

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը դատապարտել է Հնդկաստանի գործողությունները և հայտարարել, որ Իսլամաբադը վճռական քայլեր կձեռնարկի Նյու Դելիի կողմից հետագա ագրեսիայի դեպքում։

Նրա խոսքով՝ Հնդկաստանը 24 հրթիռային հարված է հասցրել Պակիստանի 6 թիրախների ուղղությամբ։

Ֆրանսիական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հաստատել է, որ հնդկական ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն մեկ Rafale կործանիչ խոցվել է Պակիստանի կողմից։

Սա առաջին դեպքն է, երբ ֆրանսիական ժամանակակից ռազմական ինքնաթիռ է խոցվել մարտի դաշտում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին