Ներքին 1 տարի առաջ - 12:23 26-03-2025

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, փրկել են տանը բնակվող հաշմանդամ բնակիչներին. shamshyan.com

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան բնակավարում տուն է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները Աբովյան փողոցի թիվ 67 տնից դուրս են բերել 2 հաշմանդամ քաղաքացիների՝ հենց կրակների միջից:

Գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են պատուհանից մտնել ներս և անօգնական 2 քաղաքացուն դուրս բերել, ապա պայքարել են կրակի տարածման դեմ:

Ժամանած հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է տանիքից մոտ 80 քմ հատված և դրսում եղած ամբողջ գույքը:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ ընտանիքը սոցիալապես անապահով է, այդ 2 քաղաքացիներն էլ ունեն հաշմանդամության կարգ, մեկի 2 ոտքերը անդամահատված են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք