Ներքին 4 տարի առաջ - 22:20 25-04-2022

32-ամյա երիտասարդը, վտանգելով իր կյանքը, Դեբեդ գետից դուրս է բերել 2-ամյա աղջկա

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորութայն վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատել է, որ գետը երեխային բերել և դեմ է առել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտել է գետ և երեխային դուրս բերել ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան բնակվում է Ալավերդի քաղաքում, իսկ տեղի փրկարարներին երեխայի գետն ընկնելու մասին հայտնել է նրա մայրը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում