Մամուլ 1 տարի առաջ - 07:10 11-03-2025

Ինչի՞ հաշվին է Հայաստանը դարձել առաջատար ծաղիկ մատակարարողներից մեկը Ռուսաստանի համար. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ 2024 թվականին Հայաստանը եղել է ծաղիկների հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանի համար։ ՌԴ ծաղիկների ներկրման 85 %-ը բաժին է ընկել երեք երկրի՝ Նիդեռլանդներին, Հայաստանին և Բելառուսին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունների, ինչպես նաև Ծաղկաբույծների ազգային ասոցիացիայի տվյալները և BusinessStat ընկերության գնահատականը։

Ներմուծված կտրած ծաղիկների ավելի քան 70 %-ը եղել է Նիդեռլանդներից (321,5 մլն դոլար): Այս ցանկում Հայաստանը երկրորդն է՝ 32,1 մլն դոլարի չափով ծաղիկների մատակարարմամբ (7,1 %): Այնուհետ հաջորդում են Բելառուսը՝ 28 միլիոն դոլար (6,2 %), Էկվադորը` 27,1 մլն դոլար (6 %), Լատվիան՝ 10,7 մլն (2,4 %), Կոլումբիան ՝ 8,2 մլն (1,8 %), Ղազախստանը՝ 7,7 մլն (1,7 %), Չինաստանը՝ 4,7 մլն (1 %) և Լիտվան՝ 4,2 մլն (0,9 %):

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարի արդեն Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների քանակը կրկնապատկվել է. պատճառը «Սպայկա» ընկերության կողմից աննախադեպ ծավալի կակաչի արտահանումն է ՌԴ: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, կապված այն հանգամանքի հետ, որ նույն «Սպայկան» այս տարի շոշափելիորեն ավելացնելու է ծաղիկների արտադրության քանակը, 2025 թվականին Հայաստանը զգալիորեն կմեծացնի դեպի Ռուսաստան ծաղիկների արտահանման ծավալները՝ էապես բարելավելով նաև արտահանման տոկոսային հարաբերակցությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից