Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:44 14-12-2024

Ինչի՞ հաշվին են ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԳՆ-ին՝ ամեն գնով նախապատրաստել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպում՝ ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների խորացման համար։ Նշել էինք նաև, որ դրա համար լավ առիթ կարող էր լինել Փարիզում կայացած Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը։ Հանդիպում հենց Փարիզում կայացավ, սակայն, այսպես ասած, ոտքի վրա:

Այս օրերին իշխանության և իշխանամերձ շրջանակների «արևմտյան հատվածը» տեղեկություններ է տարածում, թե փետրվարին Փաշինյանը կարող է այցելել Վաշինգտոն:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը, հղում տալով ՀՀ վարչապետի աշխատակազմում իր աղբյուրին, նշում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հնարավորինս արագացնել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ աշխատանքները՝ Թրամփի արտաքին քաղաքական ակտիվության ֆոնին։

Ըստ հեղինակների, մտահղացումն, ամենայն հավանականությամբ, այն է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի համար ապահովվի արագ խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում՝ Երևանի և Բաքվի միջև բազմաչարչար խաղաղության համաձայնագրի կնքման տեսքով։ Եվ այս պարագայում Փաշինյանը պատրաստ է գնալ բոլոր զիջումներին, որոնք առաջ է քաշում Ադրբեջանը։

«Ըստ աղբյուրի, նմանատիպ «բարեգործության» պատճառը նոր վարչ ա կազ մի թիմն է։ Այդ կազմում ընդգրկված են մարդիկ, ովքեր ունեն սերտ կապեր հայկական Սփյուռքի հետ և փաստացի հանդիսանում են հայկական լոբբիստներ ԱՄՆ-ի նոր կառավարությունում։ Նրանց շարքում նշվում են կառավարության արդյունավետության քարտուղարության պետ Վիվեք Ռամասվանին, առողջապահության նախարար Ռոբերտ Քեննեդին, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Հաբբարդը, Տեխասից սենատոր Թեդ Քրուզը, ինչպես նաև Թրամփի փեսայի հայրը՝ Մասսադ Բուլոսը, որը կզբաղեցնի արաբական և մերձավորարևելյան երկրների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը»,-նշում է ալիքը՝ հավելելով, որ, իրենց աղբյուրի փոխանցմամբ, Բաքվին տարածքային զիջումներն ու Թրամփի դիվանագիտական հաղթանակը Փաշինյանին և նրա թիմին քաղաքական երաշխիքներ կտան, ինչպես նաև նոր դրամաշնորհային հնարավորությունների պատուհան կբացվի, որոնք կգերազանցեն նախկինում Պետդեպի «նվիրատվությունները»։

«Հաշվի առնելով նախկին արևմտյան գրանտների «յուրացումը»՝ մնում է ցավով արձանագրել, որ հայ ժողովրդի շահերի դավաճանության համար տրվող գումարներն ուղղվելու են փաշինյանական պաշտոնյաների բարեկեցության բարելավմանը»,-ամփոփում են հեղինակները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան